Սերբ թենիսիստ, աշխարհի երրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչում հաղթեց իտալացի Յանիկ Սիներին (ATP 13-րդ ռակետ):
Հանդիպումը տևեց 3 ժամ 39 րոպե և ավարտվեց սերբ թենիսիստի հաղթանակով 5 սեթում՝ 5:7, 2:6, 6:3, 6:2, 6:2 հաշվով։ Հատկանշական է, որ Նովակը 3-րդ սեթում կարողացավ շրջել հանդիպման ընթացքը և հաղթել՝ առաջին սեթերում պարտվելով 0:2 հաշվով։
Բրիտանացի թենիսիստ Քեմերոն Նորին հաղթել է Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչում։
Աշխարհի 12-րդ ռակետը գերազանցեց Բելգիայի ներկայացուցիչ Դավիդ Գոֆինին, ով ATP-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը։ Հանդիպումը տևեց 3 ժամ 30 րոպե և ավարտվեց 5 սեթում բրիտանացու հաղթանակով՝ 3:6, 7:5, 2:6, 6:3, 7:5 հաշվով։
Կիսաեզրափակիչում Նորին կխաղա Նովակ Ջոկովիչի հետ։
Թունիսցի թենիսիստ Օնս Ժաբերը դուրս է եկել Ուիմբլդոնի կիսաեզրափակիչ։
Աշխարհի երկրորդ ռակետ Ժաբերը 1/4 եզրափակչի փուլում հանդիպեց չեխ Մարիա Բուզկովայի հետ, ով զբաղեցնում է WTA-ի վարկանիշային աղյուսակի 66-րդ հորիզոնականը։ Մրցակիցների միջև հանդիպումը տևեց 1 ժամ 49 րոպե և ավարտվեց Ժաբերի հաղթանակով երեք սեթում՝ 3:6, 6:1, 6:1:
Եզրափակիչ դուրս գալու համար Ժաբերը կմրցի Տատյանա Մարիայի հետ։
Իսկ ահա գերմանացի թենիսիստուհի Տատյանա Մարիան իր կարիերայում առաջին անգամ դուրս եկավ Ուիմբլդոնի կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակիչում հաղթելով հայրենակից Ժյուլ Նիմեյերին։