Այսօր Բուլղարիայում կայացել է KWU վարկածով «Աշխարհի գավաթի» առաջնությունը։
Մրցաշարում Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները նվաճել են 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։ Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ձեզ ենք ներկայացնում մեր մեդալակիրների անունները.
1.Արթուր Արեյան-ոսկե մեդալակիր
2. Պետրոս Ֆարֆարյան-ոսկե մեդալակիր
3. Արինա Մատիուշինա-ոսկե մեդալակիր
4. Մուրադյան Ավետիս-արծաթե մեդալակիր
5. Գրիշա Կիրակոսյան- արծաթե մեդալակիր
6. Դավիթ Կարապետյան-բրոնզե մեդալակիր
7. Վահագն Հակոբյան Ահարոնի-բրոնզե մեդալակիր
Պետրոս Ֆարֆարյանը պարգևատրվել է նաև «Կամքի ուժ» դրսևորելու համար նախատեսված պատվոգրով։