Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը մոտ է գերմանական «Քյոլն» տեղափոխությանը։ express.de-ի փոխանցմամբ՝ Ադամյանը միացել է «Քյոլնի» մարզումային ճամբարին։
Հիշեցնենք՝ Ադամյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են գերմանական «Հոֆենհայմին»։
Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը հայ ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրեց բելգիական «Բրյուգեում»՝ թիմի հետ նվաճելով երկրի չեմպիոնությունը։