«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է այս ամիս 5 նոր ֆուտբոլիստի հետ պայմանագրեր կնքել։
Մանչեսթերյան ակումբն արդեն համաձայնեցրել է «Ֆեյենորդի» ձախ պաշտպան Տիրել Մալասիայի տեղափոխությունը, բանավոր համաձայնության է եկել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերի արժեքի շուրջ, և պաշտոնական առաջարկ է արել «Այաքսի» ձախ պաշտպան Լիսանդրո Մարտինեսին։
ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հետաքրքրված է նաև «Այաքսի» կիսապաշտպան Անտոնիի և Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի ծառայություններով։
Առաջին նորեկին մանկունիացիները մտադիր են ներկայացնել արդեն այս շաբաթ։
























































