«Հերտան» ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» հարձակվող Տիմո Վերներին: Այս մասին հայտնում է Sky Germany-ն։
Նշվում է, որ կողմերն արդեն բանակցություններ են վարում։ Բեռլինի թիմը Վերներին առաջարկում է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2027 թվականը։
Տիմո Վերները միշտ չէ, որ հայտնվում է «Չելսիի» մեկնարկային կազմում:
Գերմանացի ֆուտբոլիստը պատրաստվում է ամռանը հեռանալ լոնդոնյան ակումբից:
























































