«Տոտենհեմը» «Բարսելոնայից» խնդրել է հայտնել հարձակվող Մեմֆիս Դեպայի տրանսֆերային արժեքը:
«Բարսելոնան» պատրաստ կլինի վաճառել հոլանդացուն, եթե մոտ 20 միլիոն եվրոյի առաջարկ լինի, հայտնում է SPORT-ը: Կատալոնական ակումբում չեն կարծում, որ Մեմֆիսը հաջորդ մրցաշրջանում կկարողանա հիմնական կազմի խաղացող դառնալ։
Այնուամենայնիվ, Ռիչարլիսոնի ձեռքբերմամբ հոլանդացին դժվար թե շատ խաղաժամանակ ստանա նաև լոնդոնյան ակումբում: Ըստ երևույթին, «Տոտնեհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հոլանդացուն տեսնում է ռոտացիայի խաղացողի դերում:
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը Լա Լիգայում անցկացրել է 28 հանդիպում, խփել 12 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։