Հայտնի է դարձել, թե որտեղ է կարիերան շարունակելու կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը։ The Athletic-ի տեղեկություններով՝ դանիացու նոր ակումբը կլինի «Մանչեսթեր Յունայթեդը»։
Երկար մտորումներից հետո Էրիկսենը որոշեց միանալ «Մանչեսթեր Յունայթեդին»՝ ակումբին բանավոր համաձայնություն տալով:
Այսպիսով, դանիացին հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Բրենթֆորդի» հետ, որում անցկացրել է նախորդ մրցաշրջանը։
Էրիկսենը նախկինում Անգլիայում խաղացել է մեկ այլ թոփ-ակումբի՝ Լոնդոնի «Տոտենհեմի» կազմում։