Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ժոաո Պալինյան միացել է «Ֆուլհեմին»:
«Ֆուլհեմը» 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերն է ձեռք բերել, ում նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում նաև ԲԿՄԱ-ն։
Լիսաբոնի «Սպորտինգը» ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքից կստանա մոտ 22 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։ Պալինյան հինգ տարվա պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ՝ համագործակցությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը «Սպորտինգի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 3 գոլի հեղինակ։