«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի թիմի մարզումները այս երկուշաբթի օրը, հայտնում է The Athletic-ը:
Ըստ աղբյուրի՝ 37-ամյա պորտուգալացին ընտանեկան պատճառներով ներկա չի լինի նոր մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին մարզմանը, որին կմասնակցեն արտասահմանցի ֆուտբոլիստները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մանկունիանցիների նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը շուտով Ռոնալդուի հետ կքննարկի իր ապագան մանչեսթերյան ակումբում։
Ըստ շրջանառվող լուրերի՝ հարձակվողը դժգոհ է «Յունայթեդի» գործունեությունից տրանսֆերային շուկայում և մտադիր է փոխել թիմը։