Իսպանական «Կադիսը» և Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
Այդ մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
Հարոյանը Լա Լիգան ներկայացնող ակումբում հանդես էր գալիս 2021 թվականից։ Նախորդ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը 19 հանդիոպում էր անցկացրել թիմի կազմում։
Մինչ Իսպանիա տեղափոխվելը Հարոյանը հանդես էր գալիս Ղազախստանի առաջնությունում։