«Միլանը» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշի ծառայություններով։ Այս մասին հայտնում է sport.sky.it-ը:
Ռոսոներիները վստահ են գործարքի հաջողության մեջ, այս պահին ակումբները կապի մեջ են տրանսֆերի հնարավոր պայմանների վերաբերյալ։
Նախկինում «Միլանը» ցանկանում էր խաղացողին վարձակալությամբ վերցնել։ Ավարտված ակումբային մրցաշրջանում Զիեշը անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































