Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցությունների մի քանի փուլ է անցկացրել դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ և համաձայնել բավարարել ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները, հայտնում է Daily Star-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաները» մոտ են դանիացու հետ պայմանագիր կնքելուն, սակայն նֆուտբոլիստը ձգձգում է աշխատանքային պայմանագրի ստորագրումը, քանի որ ցանկանում է տեսնել, թե այս ամառ «Մանչեսթեր Յունայթեդը» ինչ տրանսֆերային քաղաքականություն է վարելու։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու դեպքում կկազմի տարեկան մոտ 8,3 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էրիկսենը դիտարկում է կարիերան շարունակելու երկու տարբերակ՝ գնալ «Մանչեսթեր Յունայթեդ», կամ շարունակել ելույթները «Բրենտֆորդում»։
Նախորդ մրցաշրջանում Քրիստիան Էրիկսենը Պրեմիեր լիգայում անցկացրել է 11 հանդիպում «Բրենթֆորդի» կազմում՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ներկա պահին խաղացողը գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։
























































