Ֆրանչեսկո Տոտին ասել է, որ երբեք լուրջ չի ընդունել Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» «Ռոմա» հնարավոր տեղափոխության մասին լուրերը։
Հիշեցնենք, որ իտալական մամուլն ավելի վաղ հայտնել էր պորտուգալացու՝ Ժոզե Մոուրինյուի թիմ տեղափոխելու հնարավորության մասին։
«Ես երբեք չեմ հավատացել, որ Ռոնալդուն կտեղափոխվի «Ռոմա»: Բանն այն է, որ ես գիտեմ ներկայիս իրավիճակը։ Ի վերջո, եթե դա ճիշտ լիներ, հիանալի կլիներ, «Ռոմայի» երկրպագուները կհուզվեին»,- ասել է Տոտին Sky Sports Italia-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» այս տրանսֆերային պատուհանի ժամանակ, քանի որ նա իրեն ակումբի նոր նախագծի կարևոր մաս չի զգում։