«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դին Հենդերսոնը վարձավճարով տեղափոխվել է «Նոթինգհեմ Ֆորեսթ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
25-ամյա անգլիացին վարձավճարով հանդես է կգա նոր թիմում մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։
Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանում «Նոթինգհեմ Ֆորեսթը» հանդես կգա Պրեմիեր լիգայում։
Նախորդ մրցաշրջանում Հենդերսոնը անցկացրել է 3 հանդիպում, որոնցում բաց է թողել 3 գնդակ։