Անգլիայի հավաքականը Մ19 Եվրո 2022-ի եզրափակիչում հաղթեց Իսրայելի ընտարնուն։
Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի (1:1), իսկ լրացուցիչ 30 րոպեներին բրիտանացիներին հաջողվեց երկու գոլ խփել՝ 3:1:
Անգլիացիների կազմից աչքի ընկան Դոյլը, Չուկվուեմեկան և Ռեմսին, իսկ իսրայելցիների կազմից՝ Գլոչը։
Անգլիան ռեկորդային՝ 12-րդ անգամ հաղթեց մրցաշարում։ Իսպանիան տարել է 11 հաղթանակ։
Նշենք, որ Սլովակիայում ընթացող մրցաշարի խմբային փուլում թիմերն արդեն հանդիպել էին, բրիտանացիները հաղթել են՝ 1։0։