Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը համաձայնեցրել է տրանսֆերը Լոնդոնի «Չելսիի» հետ:
Voetbal International-ի հաղորդմամբ, ֆուտբոլիստը Լոնդոն կտեղափոխվի ամռանը: «Կապույտները» ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց կվճարեն 40-45 մլն եվրո:
«Չելսին» ցանկանում էր ձմռանը գնել ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն «Այաքսը» չցանկացավ հրաժարվել ֆուտբոլիստից:
Մարոկկացին Նիդեռլանդների ընթացիկ առաջնությունում անցկացրած 18 խաղում դարձել է 6 գոլի ու 12 արդյունավետ փոխանցման հեղինակ: