Մեծ սաղավարտի եռակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար։
Երեկ՝ հունիսի 29-ին, 35-ամյա Մարեյը Ուիմբլդոնի երկրորդ շրջանի խաղում 4:6, 6:7 (4:7), 7:6 (7:3), 4:6 հաշվով պարտվել է ԱՄՆ ներկայացուցիչ 37-ամյա Ջոն Իզներին, որի հետ նախկինում անցկացրած 9 հանդիպումներն ավարտվել էին Մարեյի հաղթանակով։
«Անցած երեկոն Ջոնի երեկոն էր։ Շնորհակալություն կենտրոնական կորտում գտնվող երկրպագուներին, և բոլոր նրանց, ովքեր աջակցում են ինձ: Շնորհակալ եմ»,- գրել է Մարեյն իր սոցիալական ցանցերում։
Ներկայումս Էնդի Մարեյն աշխարհի 52-րդ ռակետն է։ Մեծ սաղավարտի հաջորդ մրցաշարը ԱՄՆ բաց առաջնությունն է, որը կանցկացվի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը։