MMA-ի բրազիլացի մարտիկ Ֆաբիո Մալդոնադոն, ով մենամարտել է UFC-ի տիտղոսների պաշտպանության քանակով լավագույնը ճանաչված ծանր քաշային Ստիպե Միոչիչի և ռուս Ֆեդոր Եմելիանենկոյի հետ, համեմատել է երկու մարտիկներին։
«Ֆեոդորը կողային ավելի ծանր հարվածներ ունի, իսկ Միոչիչն ուղիղ է ավելի լավ հարվածում։ Եթե նրանք հանդիպեին իրենց մարզավիճակի գագաթնակետին, ապա, կարծում եմ, որ Եմելիանենկոն կհաղթեր։
Ինձ համար Ֆեոդորն աշխարհի լավագույն մարզիկն է։», — ասել է Մալդոնադոն։
Նշենք նաև, որ Եմելիանենկոն MMA-ի քառակի աշխարհի չեմպիոն է, մարտական սամբոյի Ռուսաստանի յոթակի չեմպիոն, սամբոյի վաստակավոր և ձյուդոյի միջազգային կարգի սպորտի վարպետ։