Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։
67 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը մրցաշարի եզրափակչում հավասար պայքարում 1-3 հաշվով զիջեց վրացի Բրոլաձեին և դարձավ արծաթե մեդալակիր։
Խաչատրյանը քառորդ եզրափակչում 9։0 հաշվով պարտության էր մատնել թուրք մրցակից Օնուր Յուրթադային, իսկ կիսաեզրափակչում հաղթել ուկրաինացի Մարիան Հոլուբովսկիին։