Հռոմում շարունակվում է մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Քիչ առաջ ավարտված պայքարներում բրոնզե մեդալներ նվաճեցին Վիգեն Նազարյանն ու Ալբերտ Վարդանյանը։ Վերջինս տուշեով ժամանակից շուտ 7-0 հաշվով հաղթեց թուրք մրցակից Չիֆթչիին։
Վիգեն Նազարյանը կիսաեզրափակչում 1:3 հաշվով պարտվել էր վրացի մարզիկին, իսկ Ալբերտ Վարդանյանը մեկնարկային գոտեմարտում զիջել էր ուկրաինացի ըմբիշին։