Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։
Հունահռոմեական ոճայինների պայքարում իրեն հիանալի է դրսևորում 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը։
Մեր ըմբիշը կիսաեզրափակչում մրցեց մինչև 23 տարեկանների Եվրոպայի գործող չեմպիոն ադրբեջանցի Մամադլիի հետ և վերջինիս ջախջախեց 9-1 հաշվով՝ դուրս գալով եզրափակիչ։
Մեր մյուս մարզիկներից 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը բրոնզե մեդալի համար պայքարում կգոտեմարտի Թուրքիայի ներկայացուցիչ Տալիպ Չիֆտչիի հետ։
Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է հունիսի 27-ին և կավարտվի հուլիսի 3-ին։