Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոն կարող է լքել գերմանական ակումբը, տեղեկացնում է Sport Bild-ը:
Մյունխենյան ակումբը ցանկանում է ամռանը բաժանվել Տոլիսոյից և այդ գումարը ծախսել նոր ֆուտբոլիստ ձեռք բերելու վրա:
Նրանք գտնում են, որ ֆրանսիացին այդպես էլ չկարողացավ ամրապնդվել թիմի հիմնական կազմում և չի համապատասխանում թիմի առջև դրված խնդիրներին:
Տոլիսոյի պայմանագիրը «Բավարիայի» հետ գործում է մինչև 2022 թվականը:
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը 2017-ին էր «Լիոնից» տեղափոխվել գերմանական ակումբ: