«Կոլորադոն» հաղթեց «Տամպա Բեյին» 2022 թվականի Սթենլիի գավաթի եզրափակչի 6-րդ խաղում։ Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Հաղթողների կազմում գոլերի հեղինակներ դարձան Նաթան ՄաքՔինոնը և Արտուրի Լեհկոնենը։ Պարտվողների կազմում գոլի հեղինակ է դարձել Սթիվեն Ստամկոսը:
Այսպիսով, «Կոլորադոն» հաղթեց սերիան 4-2 հաշվով և երրորդ անգամ նվաճեց Սթենլիի գավաթը։ Նախկինում թիմը նվաճել էր հեղինակավոր գավաթը 1995/96 և 2000/01 մրցաշրջաններում։
Այս մրցաշարում հաղթանակների քանակով ռեկորդակիրը «Մոնրեալն» է՝ 24 հաղթանակ։