Հաջորդ մրցաշրջանից ընտանի կենդանիները կարող են ևս ներկա գտնվել Լա Լիգայի հանդիպումներին։
«Ժիրոնայի» ղեկավարությունը պատրաստվում է թույլատրել երկրպագուներին հանդիպումներին ներկա գտնվել ընտանի կենդանիների հետ։
«Բոլորի համար տեղ կա. մարզադաշտը ընտանեկան վայր է, որտեղ պետք է հարգել նաև ընտանի կենդանիներին»,- մեջբերում է «Ժիրոնայի» գործադիր տնօրեն Նաչո Մաս Մագային Marca-ն։
«Ժիրոնան» 2021/22 մրցաշրջանն անցկացրել է Սեգունդայում, սակայն մրցաշրջանի վերջում ակումբը կարողացել է դուրս գալ իսպանական ֆուտբոլի էլիտա՝ Լա Լիգա։