Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ SADA CUP բասկետբոլի միջազգային մրցաշարում:
Ռեքս Կալամյանի գլխավորած հավաքականը լարված պայքարում 77:73 հաշվով առավելության հասավ Իրանի հավաքականի նկատմամբ:
Հիշեցնենք, որ մեկնարկային խաղում Հայաստանի թիմը 94։59 հաշվով հաղթել էր թիմ ԱՄՆ-ին:
Մրցաշարում վերջին խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի հունիսի 26-ին՝ մրցելով Սիրիայի թիմի հետ: