«Ուրարտուի» հարձակվող Արթուր Միրանյանը նախորդ մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է երևանյան ակումբի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
2021/22 մրցաշրջանում Միրանյանը մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 11 գոլի հեղինակ։ Հատկանշական է, որ ֆուտբոլիստն այս մրցանակին արժանանում է երկրորդ մրցաշրջանում անընդմեջ։
26-ամյա հարձակվողը, որի տրանսֆերային արժեքը կազմում է 250 հազար եվրո, ընդհանուր առմամբ «Ուրարտուի» կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։