Իտալական «Ջենոայի» հարձակվող Ջանլուկա Լապադուլան, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Լեչեում», կարող է հրավիրվել Չիլիի հավաքական, տեղեկացնում է Sky Italia-ն:
30-ամյա ֆուտբոլիստը՝ բացի իտալականից, ունի նաև պերուական անձնագիր և հնարավորություն ունի խաղալու Պերուի հավաքականում:
Հիշեցնենք, որ Լապադուլան Իտալիայի հավաքականում անցկացրել է մեկ ընկերական հանդիպում: Նշվում է, որ փորձառու հարձակվողը կմասնակցի Արգենտինայում կայանալիք Ամերիկայի գավաթին, որը տեղի կունենա 2020 թվականի ամռանը:
Հավելենք, որ Լապադուլան Ա Սերիայի այս մրցաշրջանում մասնակցել է 18 հանդիպման և դարձել 9 գոլի հեղինակ: