Երևանի Գրանդ Սպորտ մարզահամալիրում կայացել են լողափնյա վոլեյբոլի Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունները:
Տղամարդկանց վեց թիմերի պայքարում երկրի չեմպիոնի կոչմանն արժանացել է ՀՀ մինչև 22 տարեկանների հավաքականը: Երկրորդը ՖԻՄԱ – ն էր, երրորդը՝ «Գյումրին»:
Կանանց մրցաշարում, տասը ակումբների մրցավեճում, առաջին եռյակը դասավորվեց հետևյալ հաջորդականությամբ. «Ավան», «Վան» ԲՊՀ։