Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղում Ուկրաինայի դարպասը գրավել է 11-մետրանոցից (1:2):
Այդ գոլը 700-րդն էր պորտուգալացու կարիերայում։ Այս նվաճմանը հասնելու համար Ռոնալդուին անհրաժեշտ եղավ անցկացնել 974 խաղ:
Ռոնալդուն 5 գոլ է խփել «Սպորտինգի» 31 խաղում, 118 գոլ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 292 խաղում, ինչպես նաև Մադրիդի «Ռեալի» կազմում 438 խաղում՝ 450 գոլ:
Իտալական «Յուվենտուսի» կազմում Կրիշտիանուն 51 խաղում դարձել է 32 գոլի հեղինակ և 95 անգամ աչքի է ընկել Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրած 162 խաղում:
Ռոնալդուն ամենաշատ գոլեր է խփել «Սևիլիայի» (27), «Աթլետիկոյի» (25), «Խետաֆեի» (23), «Սելտայի» (20) և «Բարսելոնայի» (18) դարպասը: