«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Էրլինգ Հոլանդը պատմել է, որ ողջ կյանքի ընթացքում եղել է «Մանչեսթեր Սիթիի» երկրպագու:
Հիշեցնենք, որ նորվեգացու հայրը՝ Ալֆ-Ինգեն, նախկինում հանդես է եկել այդ թիմում։
«Ես ծնվել եմ Անգլիայում և միշտ երկրպագել եմ «Մանչեսթեր Սիթիին»: Ես շատ բան գիտեմ ակումբի մասին։ Ես այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը։
Կարծում եմ՝ կարող եմ կատարելագործվել և առավելագույնը քաղել այս ակումբում անցկացրած ժամանակից»,- ասել է Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքին տված իր առաջին հարցազրույցում։
























































