Բրիտանական Express-ը հայտնում է, որ Քրիստիան Էրիկսենը որոշել է հեռանալ «Բրենթֆորդից»։ Դանիացին իր կարիերայում նոր մարտահրավեր է ցանկանում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էրիկսենին հետևում են «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները։
Բացի այդ, նա հնարավորություն ունի կարիերան շարունակել նաև «Տոտենհեմում»․ դանիացին նախկինում հանդես է եկել լոնդոնյան ակումբում:
Նախորդ մրցաշրջանում Քրիստիան Էրիկսենն անգլիական թիմի կազմում անցկացրել է 11 հանդիպում: Կիսապաշտպանը դարձել է մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































