«Ռեալի» նորեկ Օրելյեն Չուամենին խոսել է երկար տարիներ բարձր մակարդակով խաղալու ցանկության մասին։
«Ինձ ոգեշնչում է երկար խաղալը։ Բոլորը չեն կարող այդ տարիքում հանդես գալ այնպես, ինչպես Կարիմ Բենզեման կամ նույնիսկ Լուկա Մոդրիչը, որը 36 տարեկան է և հիասքանչ է խաղում։
Կարելի է օրինակ բերել նաև Կրիշտիանու Ռոնալդուին, որը առաջվա պես շատ բարձր մակարդակով է խաղում ու մնում է լավագույնը»,- Չուամենիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։