«Ինտերի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն խոսել է «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի՝ միլանյան ակումբ հնարավոր վերադարձի մասին։
«Ես նրան հետ չէի ընդունի։ «Ինտերից» հեռանալիս նա ասում էր, որ տեղափոխվում է իր երազանքների թիմ, որտեղ 15 մլն եվրո է աշխատում։ Բայց հիմա Լոնդոնում չի խաղում ու ուզում է վերադառնալ Իտալիա։
«Ինտերի» խնդիրը նրանում է, հաշվի առնելով Դիբալայի սպասվող տրանսֆերը, որ Լուկակուի վերադառնալու դեպքում, ստիպված կլինի վաճառել Լաուտարոյին։ Ես պայմանագիր չէի կնքի Լուկակուի հետ։
Նախ, պետք է վճարել նրա համար, իսկ հետո տեսնել երկրպագուների արձագանքը։ Եթե նա խաղի ընթացքում երկու գոլ խփի, լավ, բայց հակառակ դեպքում դժվար իրավիճակ կլինի։ Լուկակուն պիտի մտածի այդ մասին։ Այս պահին, կարծում եմ, նա կմնա «Չելսիում»»,- Կասանոյի խոսքերն է փոխանցում Evening Standard-ը։