«Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսը «կես ոտքով» «Լիվերպուլում» է։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, հարձակվողն այս պահին իր գործակալի հետ գտնվում է Իսպանիայում և վաղը կմեկնի Անգլիա։
Կողմերի միջև կկնքվի վեց տարվա պայմանագիր։ 22-ամյա Նունյեսը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 միլիոն եվրո, «Բենֆիկայում» է հանդես գալիս 2020 թվականից և այս ընթացքում անցկացրած 84 խաղում դարձել է 47 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
























































