«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն կարող է տեղափոխվել Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, ուկրաինացու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։ Ըստ աղբյուրի՝ կատալոնացիները կփորձեն ձեռք բերել Զինչենկոյին, եթե չհաջողվի իրականացնել «Չելսիի» ֆուտբոլիստ Մարկոս Ալոնսոյի տրանսֆերը։
Նշվում է, որ Զինչենկոյի տարբերակը «կապտանռնագույնների» ղեկավարությանը խորհուրդ է տվել Ֆեռան Տոռեսը, որը անգլիական ակումբից է տեղափոխվել «Բարսելոնա»։ Նախորդ մրցաշրջանում անցկացրած 28 խաղում Զինչենկոն դարձել է հինգ գոլային փոխանցման հեղինակ։
























































