«Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը»։ Ըստ աղբյուրի՝ լոնդոնցիները դեռևս պաշտոնական առաջարկ չեն կատարել, սակայն «Էվերթոնի» ղեկավարությունը ֆուտբոլիստին բաց կթողնի նվազագույնը 60 միլիոն եվրոյի դիմաց։
Ռիշարլիսոնը նախորդ մրցաշրջանում մասնակցել է ԱՊԼ-ի 30 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլացու ներկայիս պայմանագրի ժամկետը մերսիսայդցիների հետ լրանում է 2024 թվականի ամռանը։
























































