«Նոան» հերթական տրանսֆերն է կատարել։
Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել կիսապաշտպան Արմեն Նահապետյանի հետ։
23-ամյա Նահապետյանը «Փյունիկի» սան է, հանդես է եկել նաև «Արարատ-Արմենիայում», ինչպես նաև վարձակալական հիմունքներով՝ ԲԿՄԱ-ում։
Նահապետյանը ինը հանդիպման է մասնակցել նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում։