Դարվին Նունյեսը մոտ է «Լիվերպուլ» տեղափոխությանը։
Ինչպես հաղորդում է լրագրող Սեզար Լուիս Մերլոն՝ երկուշաբթի օրը 22-ամյա հարձակվողը բուժզննում կանցնի անգլիական ակումբում և մինչև 2027 թվականը նախատեսված պայմանագիր կկնքի։
Նշվում է, որ «Լիվերպուլն» ու «Բենֆիկան» տրանսֆերի պայմաններն այսօր են համաձայնեցրել։
Պորտուգալացիները 80 մլն եվրոն կստանան միանգամից, ևս 20-ը՝ բոնուսների տեսքով։
























































