«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը պատմել է, թե ինչպես է մարզավիճակը պահպանում տանը։
«Մենք ունենք երկու սենյակ՝ նախատեսված տարբեր մարզական սարքավորումների համար։ Տանը կարող եմ նաև կրիոթերապիա անել, կա նաև հիպերբարիկ խցիկ։ Ես անընդհատ ձգտում եմ բարելավել իմ մարզավիճակը։
Շատ եմ սիրում ասել, որ իմ տունը հիվանդանոցի պես է, բայց դա կնոջս դուր չի գալիս։ Նա ասում է, որ ես ավելի շատ ժամանակ եմ ծախսում մարզասարքերի, քան նրա հետ», – ասել է եգիպտոսցին France Football-ին տված հարցազրույցում։
Սալահը նաև բացահայտել է իր սննդակարգը. «Ես նախընտրում եմ բրոկկոլի, քաղցր կարտոֆիլ, ձուկ, հավ, միշտ աղցան եմ ուտում։ Երբ գնում եմ Լոնդոնի որևէ լավ ռեստորան, սուշի եմ պատվիրում։ Պիցցա եմ ուտում ամիսը մեկ անգամ։ Ես սիրում եմ համբուրգերներ, բայց հազվադեպ եմ ուտում, քանի որ դրանցից հետո ծանրություն եմ զգում»։
























































