«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը կարող է հայտնվել Ա Սերիայում։
Ինչպես տեղեկացնում է 90min-ը, բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակվողին ցանկանում են ձեռք բերել նաև «Բարսելոնան» և «Արսենալը»։ Լոնդոնցիներն ավելի շատ են հետաքրքրված վերջինիս ծառայություններով։
Նախորդ մրցաշրջանում Ժեզուսը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո, մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 13 գոլի հեղինակ և կատարելով 12 արդյունավետ փոխանցմում։
























































