«Չելսին» հայտարարել է չորս խաղացողների հեռանալու մասին՝ ազատ գործակալի կարգավիճակով։
Մադրիդի «Ռեալ» տեղափոխված Անտոնիո Ռյուդիգերից հետո թիմից հեռացան նաև պաշտպաններ Անդրեաս Քրիստենսենն ու Ջեյք Քլարկ-Սալթերը, ինչպես նաև կիսապաշտպաններ Դանիել Դրինքուոթերը և Չարլի Մուսոնդան։
Քրիստենսենը «Չելսիի» սան է, նա առաջին թիմում իր նորամուտը նշել է 8 տարի առաջ, ապա 2 մրցաշրջան անցկացրել Մյոնխենգլադբախի «Բորուսիայում» և վերադարձել լոնդոնյան ակումբ, որի հետ նվաճել է 6 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգան։
Ամենայն հավանականությամբ, ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ դանիացին կարիերան կշարունակի «Բարսելոնայում»։
























































