Յուրգեն Կլինսմանը հրաժարական է տվել «Հերտայի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Բունդեսլիգայի վերջին խաղում բեռլինցիները 1:3 պարտվեցին «Մայնցին»: Դրանից առաջ նրանք դուրս էին մնացել Գերմանիայի գավաթից ՝ երրորդ տուրի խաղում պարտվելով «Շալկեին» (2:3): Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում «Հերտան» զբաղեցնում է 14-րդ տեղը (23 միավոր):
OFFICIAL: Jürgen Klinsmann has resigned as head coach of Hertha Berlin. pic.twitter.com/lO8PM1L7li
— Squawka News (@SquawkaNews) February 11, 2020