«Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենը ճանաչվել է անգլիական Պրեմիեր-լիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով (PFA)։
Անգլիացի կիսապաշտպանն Անգլիաի առաջնության 28 խաղում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիի» սան է։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
























































