«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է Պրեմիեր-լիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ՝ Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով (PFA)։ Այս մասին հայտնում է կազմակերպության սոց․ցանցի էջերում։
29-ամյա եգիպտացի ֆուտբոլիստն Անգլիայի առաջնության 35 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 23 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Սալահն առաջնության լավագույն ռմբարկուի կոչումը կիսեց «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինի հետ։
Նշենք՝ եգիպտացին իր կարիերայում երկրորդ անգամ է ստացել այս մրցանակը։ Ավելի վաղ՝ 2017/18 մրցաշրջանում։
ԱՊԼ-ի 2021/22 մրցաշրջանի չեմպիոն դարձավ «Մանչեսթեր Սիթին»։ Երկրորդ տեղում «Լիվերպուլն» էր, իսկ երրորդ տեղում՝ «Չելսին»։
























































