Ռահիմ Ստերլինգը կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»: Այս մասին հայտնում է goal.com-ը:
Հարձակվողը դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։ Հավանական է, որ ֆուտբոլիստը չի երկարաձգի պայմանագիրը, որն ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Հավանականություն կա, որ «Մանչեսթեր Սիթին» կորոշի վաճառել Ստերլինգին։ Հարձակվողի տրանսֆերով հետաքրքրված է «Չելսին», որը ֆուտբոլիստին դիտարկում է որպես հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակներից մեկը։
























































