«Լիվերպուլն» իր պաշտոնական կայքում հայտնել է 4 ֆուտբոլիստների հեռանալու մասին:
Մերսիսայդյան թիմից կհեռանան դարպասապահ Լորիս Կարիուսը, որը 2016 թվականից էր հանդես գալիս «Լիվերպուլի» կազմում, հարձակվող Դիվոկ Օրիգին, որը կարմիրների կազմ էր տեղափոխվել 2014 թվականին:
«Լիվերպուլից» կհեռանան նաև թիմի սաներ Շեյի Օջոն և Բեն Վուդբյորնը, որոնք ավարտված մրցաշրջանում վարձակալությամբ հանդես են եկել այլ թիմերում:
Բոլոր ֆուտբոլիստները «Լիվերպուլից» կհեռանան ազատ խաղացողների կարգավիճակում. նրանց պայմանագրերը թիմի հետ ավարտվում են հունիսի վերջին:
























































