Անտոնիո Ռյուդիգերը «Ռեալ» տեղափոխությունից հետո խոսել է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մասին։ Նրա խոսքերը փոխանցում է Marca-ն։
— Այն խաղից հետո («Ռեալի» ու «Չելսիի» միջև ՉԼ խաղը, որում Ռյուդիգերը գոլի հեղինակ դարձավ) Անչելոտին ակումբի ղեկավարությանն ասաց․ «Ռյուդիգերը պետք է մեր թիմին»։
— Այո․․․Բոլորը գիտեն, թե Անչելտոին ինչ նշանակություն ունի ֆուտբոլային աշխարհում։ Նա թոփ-մարզիչ է և նորից ցույց տվեց դա՝ հաղթելով Լա Լիգան ու Չեմպիոնների լիգան։ Նրա մասին չափազանց շատ խոսելու կարիք չկա։ Կարող եմ միայն ասել, որ նման մարզչի համակրանքն իմ հանդեպ մեծ պատիվ է։ Ես մանկուց դիտել եմ նրան հեռուստացույցով։ Դա պատիվ է։
-Շփվե՞լ եք Անչելոտիի հետ։
-Այո, խոսել եմ նրա հետ։
-Եվ ինչպե՞ս է անցել զրույցը։
-Դա ողջույնի խոսակցություն էր, երբ արդեն ամեն ինչ ստորագրված էր։ Նա ասաց, որ բոլորը շատ ուրախ են ինձ տեսնել «Ռեալում»։ Դա ինձ շատ է երջանկացնում։ Ակնհայտ է, որ Անչելոտին նրանցից մեկն է, ովքեր «Ռեալն» այսքան ուժեղ են դարձրել։ Բայց դա եղել է ոչ միայն նրա աշխատանքի շնորհիվ, այլ նաև՝ Բենզեմայի, Տոնի Կրոսի, Մոդրիչի, Կազեմիրոյի․․․Անչելոտին ասել է, որ նրանք բոլորը շատ ուրախ են իմ տեղափոխության համար, իսկ դա ստիպում է ինձ հպարտանալ։
Դա ցույց է տալիս, որ ես լավ եմ անցկացրել վերջին 3 տարին, ու մեծ մոտիվացիա է տալիս, որ «Ռեալում» էլ ավելի լավ խաղամ։
























































