«Չելսին» ու «Ինտերը» համաձայնեցրել են հարձակվող Ռոմելու Լուկակուի վարձակալության գործարքը։ Այս մասին հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Բայց, ինչպես գրում է աղբյուրը, կողմերը դեռևս պիտի քննարկեն վարձակալության արժեքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միլանյան ակումբը պլանավորում է վարձակալել Լուկակուին երկու մրցաշրջանով։
Հիշեցնենք, որ բելգիացին «Ինտերից» «Չելսի» էր տեղափոխվել 2021 թվականին։
























































