«Նյուքասլի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբի նոր մարզաշապիկը, որով 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստները կխաղան տնային հանդիպումներում։
«Պատրաստ լինելով Պրեմիեր լիգայում նոր մարտահրավերին՝ խաղացողներն ու երկրպագուները կրկին կհամախմբվեն խորհրդանշական սև և սպիտակ մարզաշապիկի շուրջ՝ հարգանքի տուրք մատուցելով ակումբի 130-ամյա պատմությանը», — ասվում է ակումբի հայտարարության մեջ: Մարզաշապիկի նոր դիզայնը միավորում է սև և սպիտակ գծավոր համազգեստի ավանդական տարրերը։

























































