«Արսենալը» ակտիվ քայլեր է ձեռնարկում՝ ամռանը հարձակման գիծն ուժեղացնելու համար։
Ինչպես տեղեկացնում է Goal Brasil-ը, լոնդոնցիները ցանկանում են ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսին։ Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն իսկ սկսել են բանակցությունները։
«Քաղաքաբնակները» պատրաստ են Ժեզուսին բաց թողնել 60 միլիոն եվրոյի դիմաց։ Բրազիլացուն իր կազմում ցանկանում է տեսնել նաև Մադրիդի «Ռեալը»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին արդեն կապ է հաստատել Ժեզուսի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։
Հիշեցնենք, որ «զինագործները» հետաքրքրված են նաև «քաղաքաբնակների» մեկ այլ ֆուտբոլիստի՝ Ալեքսանդր Զինչենկոյի ծառայություններով։
























































